ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
29.10.2019 | 00:44

...թե «նոր» Հա­յաս­տա­նում աբ­սուր­դի թատ­րո­նը նոր թափ է հա­վա­քում: Աբ­սուր­դի ա­ռա­ջին ա­րարն այն էր, որ վար­չա­պե­տի ոչ ան­հայտ «կո­ռուպ­ցիո­նա­գետ» Ա­րեն Մկրտ­չ­յա­նի «պա­սով»` «Վիո­լա ջրի» սկան­դա­լա­յին բա­ցա­հայ­տում­նե­րի հետ կապ­ված գործ հա­րուց­վեց ՀՔԾՀ-ի պե­տի, նրա 7 աշ­խա­տա­կից­նե­րի «նկատ­մամբ»`ա­ռանձ­նա­պես խո­շոր չա­փե­րի կա­շառք տա­լու և ստա­նա­լու առն­չու­թ­յամբ:

Աբ­սուր­դի երկ­րորդ ա­րարն այն էր, որ Գա­րե­գին Բաղ­րա­մ­յա­նը, որն անց­նում էր այդ գոր­ծով, դար­ձավ նույն ՀՔԾՀ-ի պետ, իսկ նույն գոր­ծում հի­շա­տակ­վող ան­ձինք` Սե­դա Շա­հի­ն­յա­նը, Սեր­գեյ Ա­ղի­ն­յա­նը՝ նույն ՀՔԾՀ-ի ան­դամ­ներ: Սա նշա­նա­կում է, որ կա՛մ Ա­րեն Մկրտ­չ­յա­նը սուտ էր խո­սում, կա՛մ ի­րենց ռե­ժի­մը սի­րում է կո­ռում­պաց­ված­նե­րին: Եր­րորդ ա­րարն էլ այն է, որ այս նույն մար­դիկ այդ սկան­դա­լա­յին բա­ցա­հայ­տում­նե­րից հե­տո ոչ միայն մնա­ցել են բարձր պաշ­տոն­նե­րում, ա­վե­լին` «հա­վա­տաքն­նու­թ­յուն» են ի­րա­կա­նաց­նում այլ գոր­ծա­րար­նե­րի հան­դեպ. հե­տաքր­քիր է՝ նախ­կին «սկզ­բունք­նե­րին» հա­վա­տա­րի՞մ, թե՞ քա­ղա­քա­կան «պատ­վեր­նե­րի» լույ­սի ներ­քո, «ազ­նիվ-ա­նա­չառ», ինչ­պես «Վիո­լա ջրի» դեպ­քում։

Դիտվել է՝ 19370

Մեկնաբանություններ